Գազաֆիկացվել է Լոռու մարզի Շնող խոշորացված համայնքը
Շնող խոշորացված համայնքի Քարկոփ, Թեղուտ և Շնող բնակավայերը գազաֆիկացվել են։ Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքի հաղորդմամբ, բնակավայրերը գազաֆիկացված չեն եղել անգամ խորհրդային տարիներին։
Մարտի 4-ին տեղի է ունեցել բնական գազի՝ բնակավայրեր մուտք գործելուն նվիրված հանդիսավոր միջոցառումը, որին ներկա են եղել Լոռու մարզպետը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու ԳԳՄ ներկայացուցիչները, Շնող խորոշացված համայնքի ղեկավարը։
Մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհավորել է բնակիչներին և շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու ԳԳՄ-ի տնօրինությանը, Շնող խորոշացված համայնքի ղեկավարին այս չափազանց կարևոր ծրագիրն իրականացնելու համար։
Մարզի ղեկավարն իր խոսքում ընդգծել է ծրագրի ոչ միայն սոցիալական, այլև բնապահպանական կարևորությունը:
«Բնակավայրերի գազաֆիկացումը ոչ միայն հնարավորություն կտա բնակիչներին ավելի քաղաքակիրթ ձևով լուծելու իրենց կենցաղային խնդիրներն, այլև զերծ կպահի տարածաշրջանը անտառահատումներից», — ասել է մարզպետը։
Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքի նյութերով
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մարտ ամսվա նորությունները
- 2021 թվականին «Ուսումնատեխնիկական կենտրոն»-ում ուսուցանվել է «Գազպրոմ Արմենիա»-ի ավելի քան 220 մասնագետ
- «Տրանսգազ» ՍՊԸ-ն անցկացրել է համալիր հակավթարային ուսումնական վարժանքներ
- «Մասլենիցան» ուսումնա-սպորտային համալիրի դպրոցում
- 2021 թվականի ընթացքում «Թեժ գծով» ստացվել է ավելի քան 6938 զանգ և 1777 դիմում
- ՀԾԿՀ-ի կողմից սահմանվեցին բնական գազի նոր սակագներ