2021 թվականի ընթացքում «Թեժ գծով» ստացվել է ավելի քան 6938 զանգ և 1777 դիմում
2021 թվականի ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Թեժ գծով» ստացվել է 6938 զանգ: Ընկերության պաշտոնական կայքի «Հետադարձ կապ» բաժնի միջոցով ստացվել է 1039, «Facebook» սոցիալական ցանցի պաշտոնական էջով՝ 738 դիմում: 2021 թվականին ստացված զանգերի և դիմումների քանակը զգալիորեն ավելացել է 2020 թվականի համեմատ:Գրանցված հեռախոսազանգերում մեծ թիվ են կազմել տեղեկատվական բնույթի հարցումները գազի սակագնի, գազանջատումների, ներտնային սպասարկման դիմաց գանձվող վճարումերի, ինչպես նաև գազաֆիկացման ընթացակարգի վերաբերյալ:
Հետադարձ կապի տեղեկության բովանդակային վերլուծության արդյունքներով կատարվել է նաև սպառողների կարիքների գնահատում: Առանձնացվել են բաժանորդների ակնկալիքները ներկայացնող մի շարք առաջարկներ, մասնավորապես ծառայությունների մատուցման որակի բարձրացման, մատակարար-բաժանորդ երկկողմանի հաղորդակցությունն ավելի հասանելի դարձնելու, վճարային գործարքների ընթացքին հետևելու համար ավելի հարմարավետ հարթակներ ստեղծելու առումով և այլն:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մարտ ամսվա նորությունները
- 2021 թվականին «Ուսումնատեխնիկական կենտրոն»-ում ուսուցանվել է «Գազպրոմ Արմենիա»-ի ավելի քան 220 մասնագետ
- «Տրանսգազ» ՍՊԸ-ն անցկացրել է համալիր հակավթարային ուսումնական վարժանքներ
- «Մասլենիցան» ուսումնա-սպորտային համալիրի դպրոցում
- Գազաֆիկացվել է Լոռու մարզի Շնող խոշորացված համայնքը
- ՀԾԿՀ-ի կողմից սահմանվեցին բնական գազի նոր սակագներ