2021 թվականին «Ուսումնատեխնիկական կենտրոն»-ում ուսուցանվել է «Գազպրոմ Արմենիա»-ի  ավելի քան 220 մասնագետ

2021 թվականի ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնատեխնիկական կենտրոնում ուսուցանվել և գիտելիքների ստուգում է անցել ընկերության 224 մասնագետ՝ 186-ը մասնաճյուղերից, 38-ը՝ ընկերություններից: Գազ սպառող այլ կազմակերպություններից ուսուցանվել է 31 աշխատող, իսկ անհատական ուսուցման ծրագրով՝ 5 մարդ: Բացի այդ, գիտելիքների հերթական ստուգում է անցկացվել «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի թվով 43 աշխատակիցների և 16 գազ վառելիքով աշխատող ավտոմեքենաների վարորդների, ինչպես նաև այլ մասնաճյուղերի պոլիէթիլենային խողովակների 2 եռակցող — օպերատորների համար:

Դասընթացներին հատուկ ուշադրություն է դարձվել գազի տնտեսության անվտանգ շահագործման կանոնների, աշխատանքի պաշտպանության, արտադրական ու հրդեհային անվտանգության պահանջների և շրջակա միջավայրի պահպանության հարցերին:

Գործնական պարապմունքներն անցկացվել են ՈւՏԿ-ում և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին ենթակա կազմակերպությունների համապատասխան օբյեկտներում:


Դասընթացներն անցկացվել են գազաբաշխման և գազափոխադրման համակարգերի շահագործող կազմակերպությունների, գազի ստորգետնյա պահեստարան կայանները (ԳՍՊԿ) սպասարկող և շահագործող ինժեներա¬տեխնիկական աշխատողների և գծային անձնակազմերի, հսկիչների, ձեռնարկությունների, կաթսայատների և այլ կազմակերպությունների գազի տնտեսության պատասխանատու անձանց, պոլիէթիլենային խողովակների եռակցող — օպերատորների, գազամատակարարման համակարգերի նախագծա-նախահաշվային աշխատանքներ իրականացնող անձնակազմի, վթարա-կարգավարական ծառայության անձնակազմի մասնագետների համար:

Դասընթացների ավարտից հետո անցկացվում են գիտելիքների ստուգման քննություններ, որի ընթացքում անբավարար գիտելիքներ ցուցաբերած կամ չներկայացած աշխատողներին հնարավորություն է տրվել մեկ ամսվա ընթացքում այն վերահանձնելու:
ՈւՏԿ-ի ուսումնական լսարանը կահավորված է համակարգիչներով, գազամատակարարման համակարգի առանձին տարրերի ցուցադրման համար անհրաժեշտ սարքերով, անվտանգության տեխնիկային վերաբերվող դիտակտիկ նյութերով (պաստառներով), ուսումնական ֆիլմերի ցուցադրման տեխնիկայով, տեխնիկական ու նորմատիվային գրականությունով և այլ սարքերով ու ցուցադրական նյութերով:



Երիտասարդ կադրերի համալրման նպատակով 2021թ. նոյեմբեր ամսին «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի ՈւՏԿ-ում, կազմակերպվել և անցկացվել են հանդիպումներ ՀՀ մի շարք բուհերի ուսանողների հետ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am