«Տրանսգազ» ՍՊԸ-ն անցկացրել է համալիր հակավթարային ուսումնական վարժանքներ
Մարտի 11-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դուստր ընկերության՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ի բոլոր հինգ գծային շահագործման մասնաճյուղերում (ԳՇՄ) անցկացվել են համալիր հակավթարային ուսումնական վարժանքներ:
Դիլիջանի ԳՇՄ-ում վարժանքներն իրականցվել են վթարային խմբի մեկնումով ենթադրյալ դեպքի վայր։
«Մայրուղային գազատարի օդային անցման ափի ողողում հեղեղաջրերով» թեմայով ուսումնական վարժանքի սցենարով հեղեղաջրերով ողողվել է ափը՝ Ղազախ-Երևան մայրուղային գազատարի օդային անցման հատվածում:
Դիլիջանի ԳՇՄ վթարավերականգնողական խումբը տեղում իրականացրել է գործողություններ՝ մայրուղային գազատարի գծային հատվածում առաջացած ենթադրյալ վթարի վերացման նպատակով:
Վթարային իրավիճակի հետևանքները վերացնելու, աշխատանքները պատշաճ մակարդակով կատարելու համար վարժանքի մասնակիցները ապահովված են եղել անհատական պաշտպանության անհրաժեշտ միջոցներով, համապատասխան սարքավորումներով և նյութերով:
Դիլիջանի ԳՇՄ վթարային խումբը իրականացրել է վթարի վերացման աշխատանքներն անվտանգության տեխնիկայի բոլոր պահանջների պահպանմամբ:
Ուսումնական վարժանքների ավարտից հետո Դիլիջանի ԳՇՄ-ում տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում դիտարկվել են վարժանքի բոլոր մասնակիցների գործողությունները, ամփոփվել են արդյունքները:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մարտ ամսվա նորությունները
- 2021 թվականին «Ուսումնատեխնիկական կենտրոն»-ում ուսուցանվել է «Գազպրոմ Արմենիա»-ի ավելի քան 220 մասնագետ
- «Մասլենիցան» ուսումնա-սպորտային համալիրի դպրոցում
- 2021 թվականի ընթացքում «Թեժ գծով» ստացվել է ավելի քան 6938 զանգ և 1777 դիմում
- Գազաֆիկացվել է Լոռու մարզի Շնող խոշորացված համայնքը
- ՀԾԿՀ-ի կողմից սահմանվեցին բնական գազի նոր սակագներ
Մեծացված լուսանկար (JPG, 369 ԿԲ)