2021 թվականի ընթացքում «Թեժ գծով» ստացվել է ավելի քան 6938 զանգ և 1777 դիմում

2021 թվականի ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Թեժ գծով» ստացվել է 6938 զանգ: Ընկերության պաշտոնական կայքի «Հետադարձ կապ» բաժնի միջոցով ստացվել է 1039, «Facebook» սոցիալական ցանցի պաշտոնական էջով՝ 738 դիմում: 2021 թվականին ստացված զանգերի և դիմումների քանակը զգալիորեն ավելացել է 2020 թվականի համեմատ:

Գրանցված հեռախոսազանգերում մեծ թիվ են կազմել տեղեկատվական բնույթի հարցումները գազի սակագնի, գազանջատումների, ներտնային սպասարկման դիմաց գանձվող վճարումերի, ինչպես նաև գազաֆիկացման ընթացակարգի վերաբերյալ:

Հետադարձ կապի տեղեկության բովանդակային վերլուծության արդյունքներով կատարվել է նաև սպառողների կարիքների գնահատում: Առանձնացվել են բաժանորդների ակնկալիքները ներկայացնող մի շարք առաջարկներ, մասնավորապես ծառայությունների մատուցման որակի բարձրացման, մատակարար-բաժանորդ երկկողմանի հաղորդակցությունն ավելի հասանելի դարձնելու, վճարային գործարքների ընթացքին հետևելու համար ավելի հարմարավետ հարթակներ ստեղծելու առումով և այլն:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am