«Տրանսգազ» ՍՊԸ-ն անցկացրել է համալիր հակավթարային ուսումնական վարժանքներ

Մարտի 11-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դուստր ընկերության՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ի բոլոր հինգ գծային շահագործման մասնաճյուղերում (ԳՇՄ) անցկացվել են համալիր հակավթարային ուսումնական վարժանքներ:




Դիլիջանի ԳՇՄ-ում վարժանքներն իրականցվել են վթարային խմբի մեկնումով ենթադրյալ դեպքի վայր։




«Մայրուղային գազատարի օդային անցման ափի ողողում հեղեղաջրերով» թեմայով ուսումնական վարժանքի սցենարով հեղեղաջրերով ողողվել է ափը՝ Ղազախ-Երևան մայրուղային գազատարի օդային անցման հատվածում:



Դիլիջանի ԳՇՄ վթարավերականգնողական խումբը տեղում իրականացրել է գործողություններ՝ մայրուղային գազատարի գծային հատվածում առաջացած ենթադրյալ վթարի վերացման նպատակով:





Վթարային իրավիճակի հետևանքները վերացնելու, աշխատանքները պատշաճ մակարդակով կատարելու համար վարժանքի մասնակիցները ապահովված են եղել անհատական պաշտպանության անհրաժեշտ միջոցներով, համապատասխան սարքավորումներով և նյութերով:



Դիլիջանի ԳՇՄ վթարային խումբը իրականացրել է վթարի վերացման աշխատանքներն անվտանգության տեխնիկայի բոլոր պահանջների պահպանմամբ:



Ուսումնական վարժանքների ավարտից հետո Դիլիջանի ԳՇՄ-ում տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում դիտարկվել են վարժանքի բոլոր մասնակիցների գործողությունները, ամփոփվել են արդյունքները:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am