2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ստացվել է ավելի քան 4920 զանգ և դիմում
2022 թվականի առաջին կիսամյակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Թեժ գծով» ստացվել է 4194 զանգ, ինչը 1340-ով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ընկերության պաշտոնական կայքի «Հետադարձ կապ» բաժնի միջոցով ստացվել է 505, «Facebook» սոցիալական ցանցի պաշտոնական էջով՝ 227 դիմում:
Գրանցված հեռախոսազանգերում և դիմումներում մեծ թիվ են կազմել տեղեկատվական բնույթի հարցումները գազի սակագնի, գազամատակարարման պլանային և վթարային ընդհատումների, մատակարարված գազի և ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների համար վճարման կարգի, ինչպես նաև գազաֆիկացման ընթացակարգի վերաբերյալ:
Գրավոր դիմումները գրանցվել և փոխանցվել են համապատասխան ստորաբաժանումներին: Հարցերը սահմանված ժամկետներում ուսումնասիրվել են մասնագետների կողմից և տրվել գրավոր պատասխաներ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն