Հայաստան ներկրված բնական գազի ծավալը 2022 թվականի առաջին կիսամյակում կազմել է 1 411,9 մլն խ.մ

2022 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 22,7%-ով ավելացել է Հայաստան ներկրվող բնական գազի ծավալը՝ կազմելով 1 411,9 մլն խ.մ:
Նշված ժամանակահատվածում սպառողներին մատակարարվել է 1 312,4 մլն խ.մ բնական գազ՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի 1 114,8 մլն խ.մ դիմաց:

Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին էներգետիկայի և արդյունաբերության ոլորտների կողմից բնական գազի սպառման ծավալները կազմել են համապատասխանաբար 254,3 և 125,5 մլն խ.մ:
Բնակչությանը մատակարարված բնական գազի ծավալը կազմել է 482,2 մլն խ.մ, ԱԳԼՃԿ-ներին՝ 242,3 մլն խ.մ:
Տարբեր սպառողներին մատակարարված բնական գազի ծավալը կազմել է 208,1 մլն խ.մ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am