«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զբաղեցնում է երկրորդ տեղը խոշոր հարկ վճարողների ցանկում
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից հրապարակված 2022 թվականի հունվար-հունիս ամիսների տվյալներով` 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի ընդհանուր գումարով:
Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել 33 058 796 հազ. դրամ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ն, ցանկի 28-րդ տեղում է: Նշված ժամանակահատվածում «Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից վճարվել է 3 209 919 հազ դրամ:
Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 160-րդ տեղը՝ 710 333 հազ. դրամ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն