2022 թվականի ընթացքում «Թեժ գծով» ստացվել է ավելի քան 11150 զանգ և 2770 դիմում
2022 թվականի ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Թեժ գծով» ստացվել է 11156 զանգ: Ընկերության պաշտոնական կայքի «Հետադարձ կապ» բաժնի միջոցով ստացվել է 2214, «Facebook» սոցիալական ցանցի պաշտոնական էջով՝ 562 դիմում: 2022 թվականին ստացված զանգերի և դիմումների քանակը ավելացել է 57%-ով 2021 թվականի համեմատ:
Գրանցված հեռախոսազանգերում մեծ թիվ են կազմել տեղեկատվական բնույթի հարցումները գազի սակագնի, գազանջատումների, ներտնային սպասարկման դիմաց գանձվող վճարումերի, ինչպես նաև գազաֆիկացման ընթացակարգի վերաբերյալ:
Հետադարձ կապի տեղեկության բովանդակային վերլուծության արդյունքներով կատարվել է նաև սպառողների կարիքների գնահատում: Առանձնացվել են բաժանորդների ակնկալիքները ներկայացնող մի շարք առաջարկներ, մասնավորապես ծառայությունների օպտիմալացման, մատակարար-բաժանորդ երկկողմանի հաղորդակցությունն ավելի հասանելի դարձնելու, վճարային գործարքների ընթացքին հետևելու համար ավելի հարմարավետ հարթակներ ստեղծելու առումով և այլն:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն