Հայաստան մատակարարված բնական գազի ծավալը 2022 թվականին կազմել է 2 599,6 մլն խ.մ
2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 6,1%-ով ավելացել է Հայաստան մատակարարվող բնական գազի ծավալը՝ կազմելով 2 599,6 մլն խ.մ:Նշված ժամանակահատվածում սպառողներին մատակարարվել է 2 455,1 մլն խ.մ բնական գազ՝ 2021 թվականի 2 357,8 մլն խ.մ դիմաց:
Անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին էներգետիկայի և արդյունաբերության ոլորտների կողմից բնական գազի սպառման ծավալները կազմել են համապատասխանաբար 502,9 և 296,5 մլն խ.մ:
Բնակչությանը մատակարարված բնական գազի ծավալը կազմել է 812,1 մլն խ.մ, ԱԳԼՃԿ-ներին՝ 504,8 մլն խ.մ:
Տարբեր սպառողներին մատակարարված բնական գազի ծավալը կազմել է 338,8 մլն խ.մ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հունվար ամսվա նորությունները
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է
- Ուսումնա-սպորտային համալիրի սաների փոքրիկ լուման հայրենիքի պաշտպանների վերականգնման գործում
- 2022 թվականի արդյունքներով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը խոշոր հարկ վճարողների ցանկում
- 2022 թվականի ընթացքում «Թեժ գծով» ստացվել է ավելի քան 11150 զանգ և 2770 դիմում
- Հանրապետության գազաբաշխման համակարգին միացված է ավելի քան 750 հազար բաժանորդ