Ուսումնա-սպորտային համալիրի սաների փոքրիկ լուման հայրենիքի պաշտպանների վերականգնման գործում
«Գազպրոմ Արմենիա» ընկերության Ուսումնա-սպորտային համալիրի սաները միացել են համահայկական Armenia 301 զինվորանվեր ծրագրին։ ՈւՍՀ-ի դպրոցի աշակերտների ձեռագործ աշխատանքների ամենամյա ցուցահանդես-տոնավաճառից ստացված հասույթի մի մասը նվիրաբերվեց «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին։
Վերականգնողական կենտրոն կազմակերպված այցի ընթացքում Ուսումնա-սպորտային համալիրի սաները նվիրաբերության հավաստագիրը փոխանցեցին Զինվորի տան տնօրենին։
ՈւՍՀ-ի դպրոցի աշակերտները նշեցին, որ բավարարվածության մեծ զգացում ունեն, քանի որ հայրենիքի պաշտպանների վերականգնման կարևոր գործում ներդրեցին իրենց փոքրիկ լուման։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հունվար ամսվա նորությունները
- Հայաստան մատակարարված բնական գազի ծավալը 2022 թվականին կազմել է 2 599,6 մլն խ.մ
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է
- 2022 թվականի արդյունքներով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը խոշոր հարկ վճարողների ցանկում
- 2022 թվականի ընթացքում «Թեժ գծով» ստացվել է ավելի քան 11150 զանգ և 2770 դիմում
- Հանրապետության գազաբաշխման համակարգին միացված է ավելի քան 750 հազար բաժանորդ
Մեծացված լուսանկար (JPG, 753 ԿԲ)