2022 թվականի արդյունքներով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը խոշոր հարկ վճարողների ցանկում
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից հրապարակված 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով՝ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 52 275 253 հազ. դրամ:«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ն, ցանկի 46-րդ տեղում է: Նշված ժամանակահատվածում «Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից վճարվել է 5 390 897 հազ դրամ:
Ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում իրականացնող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 210-րդ տեղը՝ 1 314 162 հազ․ դրամ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հունվար ամսվա նորությունները
- Հայաստան մատակարարված բնական գազի ծավալը 2022 թվականին կազմել է 2 599,6 մլն խ.մ
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է
- Ուսումնա-սպորտային համալիրի սաների փոքրիկ լուման հայրենիքի պաշտպանների վերականգնման գործում
- 2022 թվականի ընթացքում «Թեժ գծով» ստացվել է ավելի քան 11150 զանգ և 2770 դիմում
- Հանրապետության գազաբաշխման համակարգին միացված է ավելի քան 750 հազար բաժանորդ