2022 թվականի ընթացքում «Թեժ գծով» ստացվել է ավելի քան 11150 զանգ և 2770 դիմում
2022 թվականի ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Թեժ գծով» ստացվել է 11156 զանգ: Ընկերության պաշտոնական կայքի «Հետադարձ կապ» բաժնի միջոցով ստացվել է 2214, «Facebook» սոցիալական ցանցի պաշտոնական էջով՝ 562 դիմում: 2022 թվականին ստացված զանգերի և դիմումների քանակը ավելացել է 57%-ով 2021 թվականի համեմատ:Գրանցված հեռախոսազանգերում մեծ թիվ են կազմել տեղեկատվական բնույթի հարցումները գազի սակագնի, գազանջատումների, ներտնային սպասարկման դիմաց գանձվող վճարումերի, ինչպես նաև գազաֆիկացման ընթացակարգի վերաբերյալ:
Հետադարձ կապի տեղեկության բովանդակային վերլուծության արդյունքներով կատարվել է նաև սպառողների կարիքների գնահատում: Առանձնացվել են բաժանորդների ակնկալիքները ներկայացնող մի շարք առաջարկներ, մասնավորապես ծառայությունների օպտիմալացման, մատակարար-բաժանորդ երկկողմանի հաղորդակցությունն ավելի հասանելի դարձնելու, վճարային գործարքների ընթացքին հետևելու համար ավելի հարմարավետ հարթակներ ստեղծելու առումով և այլն:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հունվար ամսվա նորությունները
- Հայաստան մատակարարված բնական գազի ծավալը 2022 թվականին կազմել է 2 599,6 մլն խ.մ
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է
- Ուսումնա-սպորտային համալիրի սաների փոքրիկ լուման հայրենիքի պաշտպանների վերականգնման գործում
- 2022 թվականի արդյունքներով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը խոշոր հարկ վճարողների ցանկում
- Հանրապետության գազաբաշխման համակարգին միացված է ավելի քան 750 հազար բաժանորդ