Ուսումնա-սպորտային համալիրի սաների փոքրիկ լուման հայրենիքի պաշտպանների վերականգնման գործում
«Գազպրոմ Արմենիա» ընկերության Ուսումնա-սպորտային համալիրի սաները միացել են համահայկական Armenia 301 զինվորանվեր ծրագրին։ ՈւՍՀ-ի դպրոցի աշակերտների ձեռագործ աշխատանքների ամենամյա ցուցահանդես-տոնավաճառից ստացված հասույթի մի մասը նվիրաբերվեց «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին։
ՈւՍՀ-ի դպրոցի աշակերտները նշեցին, որ բավարարվածության մեծ զգացում ունեն, քանի որ հայրենիքի պաշտպանների վերականգնման կարևոր գործում ներդրեցին իրենց փոքրիկ լուման։
Մեծացված լուսանկար (JPG, 753 ԿԲ)