Հայաստան մատակարարված բնական գազի ծավալը 2022 թվականին կազմել է 2 599,6 մլն խ.մ
2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 6,1%-ով ավելացել է Հայաստան մատակարարվող բնական գազի ծավալը՝ կազմելով 2 599,6 մլն խ.մ:
Նշված ժամանակահատվածում սպառողներին մատակարարվել է 2 455,1 մլն խ.մ բնական գազ՝ 2021 թվականի 2 357,8 մլն խ.մ դիմաց:
Անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին էներգետիկայի և արդյունաբերության ոլորտների կողմից բնական գազի սպառման ծավալները կազմել են համապատասխանաբար 502,9 և 296,5 մլն խ.մ:
Բնակչությանը մատակարարված բնական գազի ծավալը կազմել է 812,1 մլն խ.մ, ԱԳԼՃԿ-ներին՝ 504,8 մլն խ.մ:
Տարբեր սպառողներին մատակարարված բնական գազի ծավալը կազմել է 338,8 մլն խ.մ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն