Նորություններ

Հունիս 2023 թվական

Առաջարկվում է օգոստոսի 1-ից բնական գազի սակագները պահպանել նույն մակարդակի վրա. ՀԾԿՀ նախագահ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով բնական գազի սակագների վրա փոխարժեքի ազդեցության հարցին, հայտարարել է, որ մինչև օգոստոսի 1-ը սակագնային տարի է և սակագնի վերանայման գործընթաց ձեռնարկվելու է, առաջարկվում է օգոստոսի 1-ից սակագները պահպանել նույն մակարդակի վրա։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանն այցելել է «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկ, աշխատանքային հանդիպում է ունեցել ՈւՍՀ ղեկավարության և ուսուցչական կազմի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են համալիրի ընթացիկ գործունեությունը, առաջիկա և հեռանկարային ծրագրերը։

Կառավարությունը հավանություն է տվել Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին

Գործադիրը հավանություն է տվել Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին և գազաբաշխման հանգույցների կառուցման իրականացման ժամանակացույցին:

Գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի օբյեկտներում շարունակվում են համալիր աշխատանքները

Հանրապետության ամբողջ տարածքում շարունակվում են ՀՀ գազամատակարարման և գազաֆիկացման Գլխավոր սխեմայի շրջանակում իրականացվող համալիր աշխատանքները, որոնք նախատեսված են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ներդրումային ծրագրով և կապիտալ նորոգման պլանով։

Ավանդույթի համաձայն Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվեց «Գազպրոմ Արմենիա» վարչական համալիրի տարածքում, որին մասնակցում էին ընկերության աշխատողների 3-ից 11 տարեկան երեխաները: