Երևանում գազիֆիկացման գործընթացն ամբողջությամբ կավարտվի տարեվերջին
Մայրաքաղաքում գազիֆիկացման գործընթացն ամբողջությամբ կավարտվի այս տարի: Մինչեւ տարեվերջ բաժանորդների թիվը կավելանա ևս 50 000-ով:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փոխտնօրեն Խաչատուր Բաղդասարյանի խոսքերով` այս տարի կավարտվեն նաեւ այն բնակավայրերի գազիֆիկացման աշխատանքները, որտեղ նախկինում նախատեսված չի եղել գազի խողովակներ անցկացնել (Հարավարեւմտյան զանգված, Նորքի 7-րդ, 8-րդ եւ 9-րդ զանգվածներ, Դավիթաշեն եւ այլն):Հանրապետությունում ներկայումս գազիֆիկացված է 420 բնակավայր, որից 370-ը` գյուղական: Փաստացի բաժանորդների թիվը 388 600 է, որից 130 000-ը` մայրաքաղաքում:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36