Կ. Կարապետյանը հանդիպել է «Կազտրանսգազ — Թբիլիսի» ընկերության գլխավոր տնօրենի հետ

Հուլիսի 13-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչական շենքում Ընկերության Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանի «Կազտրանսգազ-Թբիլիսի» գազաբաշխիչ ընկերության Գլխավոր տնօրեն Գեորգի Կոյավայի հետ:

Մեկօրյա այցով Երեւան ժամանած պատվիրակությունը փորձի փոխանակման նպատակով ծանոթացավ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գործունեությանը, հանրապետության գազաբաշխման եւ գազափոխադրման համակարգին, գազաֆիկացման ծրագրերին:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am