Կ. Կարապետյանը շնորհավորեց ՌԴ նավթի և գազի Ի. Մ. Գուբկինի անվան պետական ինստիտուտ ընդունված ուսանողներին
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից ՌԴ նավթի եւ գազի Ի. Մ. Գուբկինի անվան պետական ինստիտուտի հետ ձեռք է բերվել համաձայնություն թվով 4 ՀՀ քաղաքացիների ուսուցման վերաբերյալ` արտասահմանյան ուսանողների համար նախատեսված 16 տեղից:
Այսօր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կ. Կարապետյանը հանդիպեց բուհ ընդունված ուսանողների հետ: Շնորհավորելով ուսումնական տարվա կապակցությամբ, Կ.Կարապետյանը խրախուսեց ուսանողների ճիշտ ընտրությունը: Նա նշեց, որ Ընկերությունը երիտասարդ եւ բանիմաց մասնագետների անհրաժեշտություն ունի, ուստի մասնագիտական որակյալ կրթություն ստացած ուսանողները հետագայում կարող են երաշխավորված աշխատատեղ ունենալ: Ըստ Կարեն Կարապետյանի, «ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից ուսանողներին կհատկացվի տարբերակված կրթաթոշակ` կախված ուսման առաջադիմությունից:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36