Մինչև օգոստոսի վերջ «Գազ դե Ֆրանս»-ի մասնագետները կլինեն Հայաստանում

15 օգոստոսի 2006, 14:00

Մինչեւ 2006թ. օգոստոս ամսվա վերջը «Գազ դե Ֆրանս» ֆրանսիական ընկերության մասնագետները կժամանեն Հայաստան Աբովյանի ստորգետնյա գազապահեստ կայանի գազահորերի հերմետիկացման պայմանագիրը ստորագրելու համար: Ներկայումս կատարվում է տեխնիկական փաստաթղթերի փոխանակում եւ պայմանագրի նախագծի ուսումնասիրություն: Մինչեւ պայմանագիր կնքելը ֆրանսիացի մասնագետները պետք է ծանոթանան ստորգետնյա հորերի ախտորոշման արդյունքներին եւ համաձայնեցնեն տեխնիկական եւ ֆինանսական հարցերը: Ծրագիրը գործնականում իրականացնելու ժամանակ ֆրանսիացի մասնագետների կողմից կկիրառվի գազահորերի հերմետիկացման նոր տեխնոլոգիա: Աբովյանի գազապահեստ-կայանում կան 19 ստորգետնյա հորեր, որոնցից 6-ը վթարային վիճակում են:

Ինչպես ավելի վաղ հայտարարել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ղեկավար Կարեն Կարապետյանը, «ՀայՌուսգազարդը» ծրագրում է մինչեւ 2006թ. վերջը Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանում գազի պաշարները հասցնել մինչեւ 110 միլիոն խորանարդ մետրի այժմյան 100 միլիոն խորանարդ մետրի եւ երկու տարի առաջվա 70 միլիոն խորանարդ մետրի դիմաց: Այսօր Ընկերության ծրագրերում մտնում է գազապահեստ-կայանի զարգացման համար ներգրավել 5 միլիոն դոլար եւ պահեստավորված գազի ծավալները հասցնել մինչեւ 150 միլիոն խորանարդ մետրի:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button