Կ. Կարապետյանը շնորհավորեց ռդ նավթի և գազի Ի. Մ. Գուբկինի անվան պետական ինստիտուտ ընդունված ուսանողներին

29 օգոստոսի 2006, 00:00

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից ՌԴ նավթի եւ գազի Ի. Մ. Գուբկինի անվան պետական ինստիտուտի հետ ձեռք է բերվել համաձայնություն թվով 4 ՀՀ քաղաքացիների ուսուցման վերաբերյալ` արտասահմանյան ուսանողների համար նախատեսված 16 տեղից:

Այսօր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կ. Կարապետյանը հանդիպեց բուհ ընդունված ուսանողների հետ: Շնորհավորելով ուսումնական տարվա կապակցությամբ, Կ.Կարապետյանը խրախուսեց ուսանողների ճիշտ ընտրությունը: Նա նշեց, որ Ընկերությունը երիտասարդ եւ բանիմաց մասնագետների անհրաժեշտություն ունի, ուստի մասնագիտական որակյալ կրթություն ստացած ուսանողները հետագայում կարող են երաշխավորված աշխատատեղ ունենալ: Ըստ Կարեն Կարապետյանի, «ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից ուսանողներին կհատկացվի տարբերակված կրթաթոշակ` կախված ուսման առաջադիմությունից:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button