«ՀայՌուսգազարդ»-ն անհանգստացած է

7 օգոստոսի 2006, 15:00

Հանրապետությունում ընթացող լայանածավալ գազաֆիկացման եւ գործող գազատարի հետ ներմիացման աշխատանքները ժամանակ առ ժամանակ պահանջում են գազանջատումներ առանձին թաղամասերում:Անվտանգության տեսանկյունից այդ գործընթացները պահանջում են բնակիչ-բաժանորդների ուշադրությունն ու զգոնությունը:

Վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցած դեպքը բնակչի անփութության հետեւանքով հանգեցրել է պայթյունի` բարեբախտաբար առանց մարդկային զոհերի:

«ՀայՌուսգազարդ»-ը խիստ անհանգստացած է նման իրավիճակով, եւ իր կողմից լրացուցիչ միջոցառումներ կձեռնարկի դժբախտ պատահարների հավանականությունը կասեցնելու համար:
Հարգելի բնակիչներ, հիշեք ձեր հասարակական պատասխանատվության մասին` անզգուշության եւ խախտման յուրաքանչյուր դեպք, Ձեր եւ հարեւան բնակիչների համար վթարային իրավիճակների ու դժբախտ պատահարների պատճառ կարող է դառնալ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button