«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ավարտել է Իրան-Հայաստան գազամուղի կապալի պայմանագրով նախատեսված աշխատանքները

21 օգոստոսի 2006, 15:00

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ավարտել է իրանական «Արվանդան» ընկերության հետ կնքած Իրան-Հայաստան գազամուղի շինարարության կապալի պայմանագրով նախատեսված աշխատանքները 2,7 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ: Համաձայն պայմանագրի, 22,5 կմ ձգվող հատվածի վրա կատարվել են հողային աշխատանքներ, այդ թվում կառուցվել են ստորգետնյա ճանապարհներ, խողովակագծի համար նախատեսված հարթակներ և խրամուղիներ:

Իրան-Հայաստան գազամուղի շինարարություն

Իրան-Հայաստան գազամուղի շինարարություն

Գազամուղի հայկական հատվածի ընդհանուր երկարությունը Մեղրիից մինչեւ Քաջարան 42 կմ է: Մնացած հողային աշխատանքները` այդ թվում խողովակների տեղադրման եւ շինհավաքակցման, կիրականացնի իրանական կողմը: Շինարարության այդ հատվածի ավարտը նախատեսվում է 2006թ. վերջին:
Շահագործման առաջին տարիներին 711 մմ տրամագիծ ունեցող գազամուղով նախատեսվում է ներկրել տարեկան 1,1 մլրդ խ.մ բնական գազ: 2015թ.-ից հետո ներկրման ծավալները կավելանան տարեկան մինչեւ 2,3 մլրդ խ.մ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button