«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ավարտել է Իրան-Հայաստան գազամուղի կապալի պայմանագրով նախատեսված աշխատանքները
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ավարտել է իրանական «Արվանդան» ընկերության հետ կնքած Իրան-Հայաստան գազամուղի շինարարության կապալի պայմանագրով նախատեսված աշխատանքները 2,7 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ: Համաձայն պայմանագրի, 22,5 կմ ձգվող հատվածի վրա կատարվել են հողային աշխատանքներ, այդ թվում կառուցվել են ստորգետնյա ճանապարհներ, խողովակագծի համար նախատեսված հարթակներ և խրամուղիներ:
Շահագործման առաջին տարիներին 711 մմ տրամագիծ ունեցող գազամուղով նախատեսվում է ներկրել տարեկան 1,1 մլրդ խ.մ բնական գազ: 2015թ.-ից հետո ներկրման ծավալները կավելանան տարեկան մինչեւ 2,3 մլրդ խ.մ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36