Հանրապետությունում ընթացող լայանածավալ գազաֆիկացման եւ գործող գազատարի հետ ներմիացման աշխատանքները ժամանակ առ ժամանակ պահանջում են գազանջատումներ առանձին թաղամասերում: Անվտանգության տեսանկյունից այդ գործընթացները պահանջում են բնակիչ-բաժանորդների ուշադրությունն ու զգոնությունը:
Վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցած դեպքը բնակչի անփութության հետեւանքով հանգեցրել է պայթյունի` բարեբախտաբար առանց մարդկային զոհերի:
«ՀայՌուսգազարդ»-ը խիստ անհանգստացած է նման իրավիճակով, եւ իր կողմից լրացուցիչ միջոցառումներ կձեռնարկի դժբախտ պատահարների հավանականությունը կասեցնելու համար: Հարգելի բնակիչներ, հիշեք ձեր հասարակական պատասխանատվության մասին` անզգուշության եւ խախտման յուրաքանչյուր դեպք, Ձեր եւ հարեւան բնակիչների համար վթարային իրավիճակների ու դժբախտ պատահարների պատճառ կարող է դառնալ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն