Սեպտեմբերի 11-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Կ.Կարապետյանի մոտ կայացած կարգավարական խորհրդակցության ժամանակ Գլխավոր տնօրենի կողմից տրվել են հետեւյալ հանձնարարականները.
—Առաջարկություններ ներկայացնել 2007թ. գազամատակարարման վերականգնման եւ գազաֆիկացման ծրագրի վերաբերյալ: —Պատրաստել գրություն ՀՀ Կառավարությանը` 2007թ. գազիֆիկացման աշխատանքներն ՀՀ Կառավարության կողմից իրականացվող ծրագրերում ընդգրկելու վերաբերյալ: —Հետևողական աշխատանքներ տանել Աբովյանի ԳՍՊԿ-ում հորերի ծավալները մինչև տարեվերջ 110 խ.մ հասցնելու ուղղությամբ: —Ապահովել աղաջրապահեստարանի և աղաջրատարի շինարարությունների ավարտն ըստ պայմանագրի: —Ուշադրություն դարձնել ներտնային գազասարքավորումների սպասարկման գործընթացին և ս.թ. հոկտեմբեր ամսից կատարել հաճախակի ստուգումներ: —Մինչև 2006թ. ջեռուցման սեզոնի սկսելը ներկայացնել առաջարկություն ջեռուցման սակագների վերաբերյալ: —Ըստ գործող նորմատիվների իրականացնել անձնակազմի տեխնիկական գծով աշխատակիցների ատեստավորում: —Անվտանգության հետ կապված ՀՀ Կառավարության որոշումը հասցնել շահագրգիռ կազմակերպություններին: —Ներկայացնել տեղեկանք, թե ըստ ԳԳՄ-ների կորուստների նվազեցման համար որքան գումար է ներդրվել և ինչ արդյունք է արձանագրվել: —Առաջարկություններ ներկայացնել ԳԳՄ-ների լիազոր կառավարման վերաբերյալ : —Իրանական «Սանէներջի» ընկերությանը ներկայացնել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ առաջարկությունները: —Հետևողական աշխատանքներ տանել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ բնական գազի դիմաց վճարումների ապահովման և պարտքերի մարման ուղղությամբ: —Ներկայացնել առաջարկություն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ նկատմամբ «Հայգազարդ» ՓԲԸ և Էներգետիկայի նախարարության դեբիտորական պարտքերի վերաբերյալ: —Դիտարկել ֆինանսական երկարաժամկետ ներդրումների ծրագրերը` պարտատոմսերի և վիճակախաղի տոմսերի թողարկմամբ: —Պատրաստել գրություն ՀՀ վարչապետին Երևան քաղաքի կաթսայատները «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տրամադրելու վերաբերյալ` որպես կանոնադրական կապիտալի համալրում հայկական կողմից: —Ներկայացնել առաջարկություն Գուբկինի անվան Նավթի և գազի ինստիտուտում սովորող չորս ուսանողներին կրթաթոշակ նշանակելու հարցի վերաբերյալ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն