«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հարցում է անցկացրել մատուցվող ծառայության որակի հետ կապված

7 սեպտեմբերի 2006, 15:00

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մատուցվող ծառայության որակի հետ կապված հարցում է իրականացրել մայրաքաղաքի Արաբկիր և էրեբունի համայնքների, Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի և Արմավիրի մարզի Սարդարաբադ գյուղի շուրջ 705 բնակիչ-բաժանորդների հետ / 16–18 օգոստոսի/: Հարցման արդյունքների համաձայն, հարցվածների 50,7 %-ը Ընկերության կողմից մատուցվող ծառայության որակը գնահատել է լավ, 43,4 %-ը` բավարար, 5,2 %-ը` անբավարար: Բնական գազի մատակարարման և օգտագործման անվտանգության կանոններին, մատակարար-սպառող իրավահարաբերություններին, իրավունքներին ու պարտականություններին որքանով են բնակիչ-բաժանորդները տեղյակ, հարցվածների 86,6 %-ը պատասխանել է դրական: 12,1 %-ը նշել է անբավարար տեղեկացվածության մասին: Դիմումատուի հարցին կամ խնդրին լուծում տալը հարցվածների 71,6 %-ը համարում է, որ կատարվում է ժամանակին, 8,2 %-ը գտնում է, որ անհարկի ձգձգվում է:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող ակցիաները որքանով են մատչելի, հարցվածների 50 %-ը նշել է, որ օգտվել է 40 հազար դրամ կանխավճարի զեղչի արտոնությունից: Ընդ որում, ապրիլի 1-ից մինչ սեպտեմբերի 1-ը ներառյալ, հանրապետությունում առանց կանխավճարը մուծելու բաժանորդ է դարձել 31 500 բնակիչ:
Այդ թվում Երևանում` 13 186, Արմավիրում` 471, Աբովյանում` 1450: Ներտնային շինհավաքակցման աշխատանքների համար բանկերի կողմից տրամադրվող վարկային միջոցներից օգտվել են հարցվածների 6,8 %-ը կամ 48 բաժանորդ:
1–04 ծառայության աշխատանքի օպերատիվության հետ կապված, հարցվածների 48,3 %-ը գտնում է, որ արագ են արձագանքում, 7,3 %-ի կարծիքով` արագ չեն արձագանքում: Հետևաբար ծառայությանը դիմել է հարցվածների 55,6 %-ը: Մնացած հարցվածները չեն դիմել ծառայությանը:
Ինչ վերաբերում է ծառայություն մատուցող աշխատակիցների մասնագիտական որակավորմանը և դրսևորած վերաբերմունքին, ապա հարցվածների 85,9 %-ը պատասխանել է, որ ուշադիր են և փորձում են օգնել, 5,6 %-ի կարծիքով` բարեհամբյուր չեն, իսկ 1,2 %-ը չի ճանաչում աշխատակիցներին:
Առաջարկությունները կամ բողոքները հիմնականում վերաբերում են բնական գազի բարձր համարվող սակագնին, ներտնային տեխնիկական սպասարկման ծառայության աշխատանքներին և վարձավճարներին, գազանջատումների մասին տեղեկատվությանը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am