Հաստատվել է գազի սարքերի անվտանգության պահանջների տեխնիկական կանոնակարգը

7 սեպտեմբերի 2006, 12:00

Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում, «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերի անվտանգության պահանջների տեխնիկական կանոնակարգը: Դրանով սահմանվում են որոշմամբ նախատեսված կենցաղային գազի սարքերի անվտանգությանը, մակնշմանը, փաթեթավորմանը, տեղադրմանը եւ շահագործման փաստաթղթերին ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ համապատասխանության հավաստման ընթացակարգերը:

Սահմանվել է, որ սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 6 ամիս հետո:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button