Սեպտեմբերի 18-ին «ՀայՌուսգազարդ»ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Կ.Կարապետյանի մոտ կայացած կարգավարական խորհրդակցության ժամանակ Գլխավոր տնօրենի կողմից տրվել են հետեւյալ հանձնարարականները.
— Հետևողականորեն վերլուծել դատական ակտերի հարկադիր կատարողական վարույթների ընթացքը, չմարված պարտքերի բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթներում ավարտված բոլոր գործերը կրկին ներկայացնել կատարման և կատարողական վարույթների ընթացքի և արդյունքի մասին ներկայացնել տեղեկանք սահմանված ժամկետներում: —Քննարկել բոլոր հնարավոր տարբերակները և ներկայացնել առաջարկություն ՀՀ Կառավարության 06.04.2006թ. թիվ 449Ն որոշմամբ սահմանված սուբսիդիաների վճարման ենթակա գումարներում ներդրված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետների և եղանակների վերաբերյալ: — Հետևողականորեն բոլոր ԳԳՄ-ներից պահանջել կոմերցիոն նպատակներով նրանց հատկացված ապրանքների արժեքների և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տվյալ գումարների ետ վերադարձնելու մասին տեղեկանք: — Պատրաստել գրություն «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ պրն. Միլլերի հետ հանդիպման կապակցությամբ, կցելով համապատասխան տեղեկանքներ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ աշխատանքների մասին: —Պատրաստել գրություն ՀՀ Էներգետիկայի նախարարություն էլեկտրաէներգիայի դոտացիայի մասին: —Ուշադրություն դարձնել ներտնային գազասարքավորումների սպասարկման գործընթացին` ստուգայցերի ընթացքում հայնաբերված թերությունների վերացման ուղղությամբ: —«Վրացական գազատրանսպորտային կոմպանիայի» հետ վարել բանակցություններ գազատրանսպորտային համակարգի վերանորոգումներ իրակնացնելու ուղղությամբ: —Ներկայացնել վերլուծական տեղեկանք ներտնային գազի համակարգի տեխնիկական սպասարկման աշխատանքների ֆինանսական հոսքերի վերաբերյալ: —Պատրաստել գրություն ԻԻՀ «Արվանդան» ընկերությանը` ֆինանսական վճարումները պայմանագրային ժամկետներում իրականացնելու ուղղությամբ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն