Հաստատվել է գազի սարքերի անվտանգության պահանջների տեխնիկական կանոնակարգը
Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում, «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերի անվտանգության պահանջների տեխնիկական կանոնակարգը: Դրանով սահմանվում են որոշմամբ նախատեսված կենցաղային գազի սարքերի անվտանգությանը, մակնշմանը, փաթեթավորմանը, տեղադրմանը եւ շահագործման փաստաթղթերին ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ համապատասխանության հավաստման ընթացակարգերը:
Սահմանվել է, որ սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 6 ամիս հետո:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն