«ՀայՌուսգազարդ» ՓԲ ընկերության կայք են այցելում ավելի քան 65 երկրներից

Ընթացիկ տարվա վերջին ամիսների վիճակագրական արդյունքների ամփոփումը ցույց է տալիս, որ զգալիորեն ավելանում է տարբեր երկրներից www.armrusgasprom.am. կայք հաճախած մարդկանց թիվը, ինչն այսօր կայքի ճանաչվելիության հիմնական ցուցանիշներից է:

Համաձայն այդ արդյունքների, կայք են այցելել ավելի քան 65 երկրներից: Առավել մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, Իրանից, Թուրքիայից, Սլովակիայից: Հաճախակի են այցելուները ԱՊՀ և մերձբալթյան երկրներից: Այցելուներ կան նաև Հարավային Ամերիկայի երկրներից, աֆրիկյան ու հեռավոր ասիական պետություններից:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am