Շարունակվում են Քաջարան — Արարատ նոր գազատարի շինհավաքակցման աշխատանքները

Շարունակվում է Քաջարան-Արարատ նոր կառուցվող գազատարի շինարարությունը, որը մեկնարկել է ընթացիկ տարվա հունիս ամսին: Գազատարի երկու հատվածներում՝ Քաջարան-Սիսիան եւ Սիսիան-Ջերմուկ-Արարատ, իրականացվում են հողային աշխատանքներ:

Նոյեմբերի 1-ի դրությամբ կատարված են 149,23 կմ հարթակների, 70,89 կմ խրամուղիների եւ 35 կմ մոտեցման ճանապարհների կառուցման, ինչպես նաեւ 43,9 կմ խողովակաշարի շինհավաքակցման աշխատանքներ: Աշխատանքներն իրականացվում են բարդ լեռնա-երկրաբանական եւ կլիմայական պայմաններում: Գործի է դրված 128 միավոր ժամանակակից շինարարական տեխնիկա: Քաջարան-Սիսիան հատվածի հողային աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ տարեվերջ:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ եւ Չելյաբինսկի գործարանի միջեւ կնքված 720 տրամագծով պողպատյա խողովակների առաքման պայմանագրի համաձայն, Հայաստան առաքված 1368 վագոնից՝ 188 կմ խողովակ, ներկա դրությամբ ներկրվել է 165,5 կմ խողովակ, որից 146,2 կմ տեղափոխվել է ուղեգիծ: Առաջիկայում սպասվում է եւս 163 վագոն խողովակի ներկրում (22,5կմ):

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am