«Առէկսիմբանկը» կվերանվանվի «Գազպրոմբանկ-Հայաստան»

«Առէկսիմբանկը» պաշտոնապես հայտարարեց բանկի անվան փոփոխման մասին. այժմ այն կանվանվի «Գազպրոմբանկ-Հայաստան»:

«Նոր անվան անհրաժեշտությունը առաջացել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի խոշորագույն բանկերից մեկի՝ ռուսական „Գազպրոմբանկի“ կողմից բանկի արժեթղթերի հսկիչ փաթեթի ձեռք բերման հետ կապված, ինչպես նաեւ ընդունված նոր ռազմավարության հետ, այսինքն՝ դառնալ առաջատար բանկերից մեկը, ուղեկցել ու ֆինանսավորել „Գազպրոմ“ ԲԲԸ նախագծերը Հայաստանի տարածքում», —ասվում է «Առէկսիմբանկի» մամլո հաղորդագրության մեջ:

«Գազպրոմբանկ» ԲԲԸ Ռուսաստանի խոշորագույն բանկերի եռյակում է եւ 3-րդն է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի խոշորագույն բանկերից: «Գազպրոմբանկը» ունի համաշխարհային առաջատար գործակալությունների ներդրումային մակարդակի վարկանիշ:


Հիշեցնենք, «Առէկսիմբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ է ընտրվել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը: Այսպիսի որոշում էր ընդունվել բանկի խորհրդի Երևանում կայացած նիստում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am