Վարչության անդամներն այցելեցին «Հրազդան-5» —ի շինհրապարակ

3 նոյեմբերի 2009, 15:00

Նոյեմբերի 3-ին կայացած «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նիստից հետո Վարչության անդամներն այցելել են «Հրազդան-5»-ի շինարարարական հրապարակ և ծանոթացել աշխատանքերի ընթացքին:

Վարչության անդամներն այցելեցին «Հրազդան-5» —ի շինհրապարակ

Վարչության անդամներն այցելեցին «Հրազդան-5» —ի շինհրապարակ

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ — «Գազպրոմ» ԲԲԸ Մերձավոր արտերկրների հետ աշխատանքի Վարչության պետ Անատոլի Պոդմիշալսկիի խոսքով, իրենք ծանոթացան Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում ընթացող աշխատանքներին և համոզվեցին, որ կայանում աշխատում են բավականին թվով մասնագետներ` տարբեր ուղղություններով և ժամանակացույցին համապատասխան: Այն, ինչ որ մենք այսօր տեսանք, ապացուց է, որ արվում է ամեն ինչ, որպեսզի աշխատանքներն ավարտվեն ժամանակացույցի համաձայն եւ 5-րդ բլոկը շահագործման հանձնվի ժամանակին՝ 2010թ.-ին:


Ֆինանսական ճգնաժամի պայմաններում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի «Հրազդան-5»-ի շինարարության տնօրինությունը շարունակում է 5-րդ էներգաբլոկի արդիականացման ծրագրի իրականացումը: Ներկայումս շարունակվում է անհրաժեշտ սարքավորումների առաքումը Հայաստան եւ դրանց տեղափոխումը «Հրազդան-5»-ի շինհրապարակ:
Հոկտեմբերի 30-ին «Հրազդան-5» է առաքվել 40000կՎա հզորությամբ տրանսֆորմատոր, որը ձեռք է բերվել Զապորոժիեի գործարանից: Գյումրիի կայարանում է գտնվում գազատուրբինային սարքավորման համար նախատեսված 200.000 կՎա (կիլովատ-ամպեր) հզորությամբ բլոկային տրանսֆորմատորը, որը մոտ օրերս կառաքվի «Հրազդան-5»: Մաքսազերծման փուլում են գտնվում ջրատաքացուցիչ կաթսաներով բեռնված2 կոնտեյներ, որոնք բերվել են Գերմանիայից՝ յուրաքանչյուրը 15,5 մՎտ հզորությամբ: «Alstom» ընկերության արտադրության գազային տուրբինի համար սարքավորումներով բեռնված 17 վագոն եւ 2 ավտոմոբիլային հարթակ եւս գտնվում են մաքսային ձեւակերպման փուլում:

Ժամանակացույցի համաձայն իրականացվում են նաեւ այլ սարքավորումների առաքումները: Մասնավորապես, ամբողջությամբ ավարտվել է «Schneider» ընկերության 0,4 կՎ եւ 6 կՎ հզորությամբ բաշխիչ սարքավորումների, «ԷՄԱլյանս» ընկերության կաթսային սարքավորումների առաքումը: Գրեթե 60 տոկոսով ավարտվել է «Siemens» ընկերության 220 կՎ հզորությամբ էլեկտրատեխնիկական բաց բաշխիչ սարքավորումների առաքումը:

2006–2009 թթ. ընթացքում Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի և արդիականացման նպատակով ներդրվել է շուրջ 376 մլն ԱՄՆ դոլար, որից 248,8 մլն ԱՄՆ դոլարը` գույքային համալիրի ձեռքբերման նպատակով: Կայանի վերակառուցման համար ներկրվում եւ մոնտաժվում են նորագույն, տեխնոլոգիապես բարդ և աննախադեպ տեխնիկական լուծումներ ունեցող սարքավորումներ, ինչը կառույցը դարձնում է եզակի ոչ միայն տարածաշրջանում, այլ նաեւ աշխարհում:
Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի աշխատանքները նախատեսվում է ավարտել 2010թ.-ին, որի գործարկումից հետո «ՀայՌուսգազարդ»-ը ծրագրում է զբաղվել էլեկտրաէներգիայի արտահանմամբ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am