Նորություններ

Դեկտեմբեր 2019 թվական

Գորիս քաղաքում տեղի ունեցած դժբախտ պատահարից օրեր անց կրկին ողբերգություն. Ալավերդի քաղաքում շմոլ գազից թունավորման հետևանքով մահացել է մի ամբողջ ընտանիք՝ հայր, մայր, երկու անչափահաս:

«Հայաստանի համար ռուսական գազի սակագնի մասին բանակցություններում մի շարք հարցերում առաջընթաց կա»։ Այս մասին լրագրողներին հայտնեց «Գազպրոմ Արմենիայի» Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը։

Հանձնաժողովը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2020–2024 թվականների ներդրումային ծրագրին

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 18-ի նիստում համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2020–2024 թվականների ներդրումային ծրագրին և փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 14-ի №713Ա որոշման մեջ:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ —ում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանի նախագահությամբ, որին մասնակցել են Ընկերության գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի և դուստր ընկերությունների տնօրենները, ստորաբաժանումների ղեկավարները:

«Գազպրոմ» ՀԲԸ-ն հրապարակված Գազպրոմ Խմբի գործունեության կայուն զարգազման մասին 2018 թ. զեկույցի ձևավորման մեջ օգտագործվել են «Գազպրոմ» ընկերության աշխատակիցների երեխաների նկարները, այդ թվում նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցների երեխաների՝ Լուսինե Դերձյանի և Իննա Պալյանի նկարները:

Հանրապետության գազամատակարարման համակարգը պատրաստ է ձմեռ 2019–2020 թթ. ժամանակահատվածին

Հանրապետության գազամատակարարման համակարգը պատրաստ է աշուն-ձմեռ 2019–2020 թթ. ժամանակահատվածում հուսալի շահագործման համար: Ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ ձմռան շրջանում սպառողական շուկային անխափան գազամատակարարում ապահովելու, ինչպես նաև սպառման սեզոնային ու պիկային հնարավոր անհավասարությունները կարգավորելու ուղղությամբ: