«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աջակցությամբ կարիքավոր ընտանիքների երեխաները հանգիստը անցկացրել են առողջարարական ճամբարում

Հունիսի 29-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել առողջարարական ճամբարի հերթափոխի ավարտի հանդիսավոր արարողությունը։ Ամառային ճամբարում իրենց հանգիստն են անցկացրել ռուս հայրենակիցների 32 երեխաներ՝ կարիքավոր ընտանիքներից։



Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Ռուսաստանի դեսպանության, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։



Երեխաները ներկայացրել են թատերական և երաժշտական համարներ, ցուցադրել են ճամբարի մշակութակրթական ծրագրի ընթացքում ձեռք բերած հմտությունները։ Նրանք շնորհակալություն են հայտնել դեսպանությանը և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին ամառային հանգիստը կազմակերպելու համար։


«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մշտապես իր մասնակցությունն է ցուցաբերում Հայաստանում Ռուսաստանի դեսպանության և հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ իրականացվող սոցիալական և հումանիտար բնույթի ծրագրերին։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am