«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զբաղեցնում է առաջին տեղը խոշոր հարկ վճարողների ցանկում

26 հուլիսի 2021, 12:48

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից հրապարակված 2021 թվականի հունվար-հունիս ամիսների տվյալներով` 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի ընդհանուր գումարով:

Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել 28 445 853 հազ. դրամ:

Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունները: Ցանկի 26—րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 2 978 464 հազ դրամ: «Ավտոգազ» ՍՊԸ-ն 939-րդ տեղում է՝ 104 490 հազ․ դրամ:

Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 154-րդ տեղը՝ 707 006 հազ. դրամ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am