2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ստացվել է ավելի քան 3780 զանգ և դիմում

7 հուլիսի 2021, 12:15

2021 թվականի առաջին կիսամյակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Թեժ գծով» ստացվել է 2851 զանգ, ինչը 1100-ով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ընկերության պաշտոնական կայքի «Հետադարձ կապ» բաժնի միջոցով ստացվել է 635, «Facebook» սոցիալական ցանցի պաշտոնական էջով՝ 302 դիմում:

Գրանցված հեռախոսազանգերում և դիմումներում մեծ թիվ են կազմել տեղեկատվական բնույթի հարցումները գազի սակագնի, գազամատակարարման պլանային և վթարային ընդհատումների, մատակարարված գազի և ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների համար վճարման կարգի, ինչպես նաև գազաֆիկացման ընթացակարգի վերաբերյալ:

Գրավոր դիմումները գրանցվել և փոխանցվել են համապատասխան ստորաբաժանումներին: Հարցերը սահմանված ժամկետներում ուսումնասիրվել են մասնագետների կողմից և տրվել գրավոր պատասխաներ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am