Հանրապետության գազաբաշխման համակարգին է միացված ավելի քան 729 հազար բաժանորդ

12 հուլիսի 2021, 12:47

2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հանրապետության գազաբաշխման համակարգին միացված բնակիչ-բաժանորդների ընդհանուր թիվը կազմում է 729 882, որից 390 458-ը բազմաբնակարան շենքերում, 339 424-ը՝ առանձնատներում:

Առաջին կիսամյակի ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ բնակիչ-բաժանորդների թիվն ավելացել է 5161-ով:

Ներկայումս Հայաստանում բնական գազ են օգտագործում 636 համայնք, որից 589-ը գյուղական, 47-ը՝ քաղաքային:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am