Երևանի գազաբաշխման համակարգի օբյեկտներում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իրականացնում է լայնածավալ աշխատանքներ

2021թ կապիտալ նորոգման պլանի շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն Երևան քաղաքի գազաբաշխման համակարգի օբյեկտներում իրականացնում է լայնածավալ աշխատանքներ, որոնք սահմանված կարգով համաձայնեցված են քաղաքապետարանի հետ։

Ներկայում մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կատարվում է 500 մմ տրամագծով գազատարի մեկուսիչ շերտի վերանորոգում։ Գազատարի նորոգվող հատվածի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 650 մ:

Չնայած քաղաքային բարդ պայմաններին և երթևեկության ծանրաբեռնվածությանը՝ աշխատանքներն իրականացվում են ըստ ժամանակացույցի։











Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am