Նորք-Մարաշ վարչական շրջանում իրականացվում են ստորգետնյա և վերգետնյա գազատարների վերատեղադրման աշխատանքներ

14 հուլիսի 2021, 12:03

Սպառողների հուսալի և անխափան գազամատակարարման մակարդակը բարձրացնելու նպատակով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն շարունակում է իրականացնել համալիր աշխատանքներ Երևանի գազաբաշխման համակարգում:

Ընկերության 2021թ. կապիտալ նորոգման պլանի շրջանակում մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում ներկայում կատարվում են 300 մմ տրամագծով ստորգետնյա գազատարի, ինչպես նաև 300 մմ և 100 մմ տրամագծով վերգետնյա գազատարների հատվածների վերատեղադրման աշխատանքներ։ Գազատարների նորոգվող հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 380 մ։

Վերատեղադրման աշխատանքներն ավարտական փուլում են։















Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am