Հանրապետության գազաբաշխման համակարգին է միացված ավելի քան 729 հազար բաժանորդ
2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հանրապետության գազաբաշխման համակարգին միացվածբնակիչ-բաժանորդների ընդհանուր թիվը կազմում է 729 882, որից 390 458-ը բազմաբնակարան շենքերում, 339 424-ը՝ առանձնատներում:
Առաջին կիսամյակի ընթացքում «ԳազպրոմԱրմենիա» ՓԲԸ բնակիչ-բաժանորդների թիվն ավելացել է 5161-ով:
Ներկայումս Հայաստանում բնական գազ են օգտագործում 636 համայնք, որից 589-ը գյուղական, 47-ը՝ քաղաքային:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն