Երևանի գազաբաշխման համակարգի օբյեկտներում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իրականացնում է լայնածավալ աշխատանքներ
2021թ․ կապիտալ նորոգման պլանի շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն Երևան քաղաքի գազաբաշխման համակարգի օբյեկտներում իրականացնում է լայնածավալ աշխատանքներ, որոնք սահմանված կարգով համաձայնեցված են քաղաքապետարանի հետ։
Ներկայում մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կատարվում է 500 մմ տրամագծով գազատարի մեկուսիչ շերտի վերանորոգում։ Գազատարի նորոգվող հատվածի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 650 մ:
Չնայած քաղաքային բարդ պայմաններին և երթևեկության ծանրաբեռնվածությանը՝ աշխատանքներն իրականացվում են ըստ ժամանակացույցի։
Մեծացված լուսանկար (JPG, 623 ԿԲ)