Նորք-Մարաշ վարչական շրջանում իրականացվում են ստորգետնյա և վերգետնյա գազատարների վերատեղադրման աշխատանքներ
Սպառողների հուսալի և անխափան գազամատակարարման մակարդակը բարձրացնելու նպատակով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն շարունակում է իրականացնել համալիր աշխատանքներ Երևանի գազաբաշխման համակարգում:
Ընկերության 2021թ. կապիտալ նորոգման պլանի շրջանակում մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում ներկայում կատարվում են 300 մմ տրամագծով ստորգետնյա գազատարի, ինչպես նաև 300 մմ և 100 մմ տրամագծով վերգետնյա գազատարների հատվածների վերատեղադրման աշխատանքներ։ Գազատարների նորոգվող հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 380 մ։
Մեծացված լուսանկար (JPG, 840 ԿԲ)