«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զբաղեցնում է առաջին տեղը խոշոր հարկ վճարողների ցանկում
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից հրապարակված 2021 թվականի հունվար-հունիս ամիսների տվյալներով` 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի ընդհանուր գումարով:
Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել 28 445 853 հազ. դրամ:
Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունները: Ցանկի 26—րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 2 978 464 հազ․դրամ: «Ավտոգազ» ՍՊԸ-ն 939-րդ տեղումէ՝ 104 490 հազ․ դրամ:
Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 154-րդ տեղը՝ 707 006 հազ. դրամ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն