Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպի ՀՀ բնական գազի մուտքը կընդհատվի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 12-ին ժամը 10։00-ից մինչև ապրիլի 13-ը՝ ժամը 19։00-ն դեպի Հայաստանի Հանրապետություն բնական գազի մուտքը կընդհատվի։
Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանում (ԳՍՊԿ) պահեստավորված բնական գազի հաշվին:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Ապրիլ ամսվա նորությունները
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատողները վերապատրաստվել են «e-Permits» համակարգից օգտվելու համար
- «Մոխրոտը» ներկայացումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիրի սահադաշտում
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը խոշոր հարկ վճարողների ցանկում 2022 թվականի առաջին եռամսյակի տվյալներով
- Հ․Թադևոսյան․ Կարողացել ենք իրագործել նախորդ տարվա ընթացքում նախատեսված բոլոր ծրագրերը և միջոցառումները բարձր արդյունավետությամբ
- «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնա-տեխնիկական կենտրոնում կազմակերպվում են հանդիպումներ ուսանողների հետ