«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը խոշոր հարկ վճարողների ցանկում 2022 թվականի առաջին եռամսյակի տվյալներով
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից հրապարակված 2022 թվականի հունվար-մարտ ամիսների տվյալներով` 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի ընդհանուր գումարով:
Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել 20 082 842 հազ. դրամ:
Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ն ցանկի 22-րդ տեղում է: Առաջին եռամսյակում «Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից վճարվել է 1 952 475 հազ. դրամ:
Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 165-րդ տեղը՝ 353 146 հազ. դրամ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Ապրիլ ամսվա նորությունները
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատողները վերապատրաստվել են «e-Permits» համակարգից օգտվելու համար
- «Մոխրոտը» ներկայացումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիրի սահադաշտում
- Հ․Թադևոսյան․ Կարողացել ենք իրագործել նախորդ տարվա ընթացքում նախատեսված բոլոր ծրագրերը և միջոցառումները բարձր արդյունավետությամբ
- «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնա-տեխնիկական կենտրոնում կազմակերպվում են հանդիպումներ ուսանողների հետ
- 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ստացվել է ավելի քան 2440 զանգ և դիմում