2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ստացվել է ավելի քան 2440 զանգ և դիմում
2022 թվականի առաջին եռամսյակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Թեժ գծով» ստացվել է 2123 զանգ, ինչը 750-ով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ընկերության պաշտոնական կայքի «Հետադարձ կապ» բաժնի միջոցով ստացվել է 233 դիմում, իսկ «Facebook» սոցիալական ցանցի պաշտոնական էջով՝ 85 դիմում:Գրանցված հեռախոսազանգերում և դիմումներում մեծ թիվ են կազմել տեղեկատվական բնույթի հարցումները գազի սակագնի, գազամատակարարման պլանային և վթարային ընդհատումների, մատակարարված գազի և ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների համար վճարման կարգի, ինչպես նաև գազաֆիկացման ընթացակարգի վերաբերյալ:
Գրավոր դիմումները գրանցվել և փոխանցվել են համապատասխան ստորաբաժանումներին: Հարցերը սահմանված ժամկետներում ուսումնասիրվել են մասնագետների կողմից և տրվել գրավոր պատասխաներ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Ապրիլ ամսվա նորությունները
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատողները վերապատրաստվել են «e-Permits» համակարգից օգտվելու համար
- «Մոխրոտը» ներկայացումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիրի սահադաշտում
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը խոշոր հարկ վճարողների ցանկում 2022 թվականի առաջին եռամսյակի տվյալներով
- Հ․Թադևոսյան․ Կարողացել ենք իրագործել նախորդ տարվա ընթացքում նախատեսված բոլոր ծրագրերը և միջոցառումները բարձր արդյունավետությամբ
- «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնա-տեխնիկական կենտրոնում կազմակերպվում են հանդիպումներ ուսանողների հետ