«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատողները վերապատրաստվել են «e-Permits» համակարգից օգտվելու համար
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կազմակերպել են սեմինար ընկերության գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի (ԳԳՄ) աշխատողների վերապատրաստման նպատակով։ Ընկերության աշխատողները ծանոթացել են կառուցապատման թույլտվությունների տրամադրման «e-Permits» էլեկտրոնային համակարգի հնարավորություններին և խորհրդատվություն ստացել համակարգից օգտվելու վերաբերյալ։ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից Կոտայքի մարզի Նաիրի, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում նախագծման և շինարարության թույլտվությունների տրամադրումն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ «e-Permits» միասնական համակարգի միջոցով:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական կայքի նյութերով
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Ապրիլ ամսվա նորությունները
- «Մոխրոտը» ներկայացումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիրի սահադաշտում
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը խոշոր հարկ վճարողների ցանկում 2022 թվականի առաջին եռամսյակի տվյալներով
- Հ․Թադևոսյան․ Կարողացել ենք իրագործել նախորդ տարվա ընթացքում նախատեսված բոլոր ծրագրերը և միջոցառումները բարձր արդյունավետությամբ
- «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնա-տեխնիկական կենտրոնում կազմակերպվում են հանդիպումներ ուսանողների հետ
- 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ստացվել է ավելի քան 2440 զանգ և դիմում
Մեծացված լուսանկար (JPG, 677 ԿԲ)